Մատչելիության հղումներ

Հայաստանի կոմկուսը վերսկսում է Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելու պայքարը


Հրաչ Մելքումյան
Ըստ Հայաստանի կոմկուսի ղեկավար Վլադիմիր Դարբինյանի, Ռուսաստան-Բելառուս միության անդամակցելու պայքարը մնալու է կոմկուսի գործունեության օրակարգում»:
Մայիսի 16-ի իրենց հանրահավաքի նախօրյակին հրավիրված ասուլիսում Հայաստանի Վլադիմիր Դարբինյանը կրկին նկարագրելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ասաց, որ արտագաղթը կանխելու, աշխատեղեր բացելու, արդյունաբերությունը վերականգնելու ու գրեթե բոլոր հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի խնդիրը լուծելու այլ ճանապարհ չկա, բացի Ռուսաստան-Բելառուս միությանը անդամակցելուց: Կոմունիստները վաղվա հանարահավքում պահանջելու են հարցը Ազգային ժողովի օրակարգ մտցնել, ու հասնել այն բանին, որ վերջնական որոշման համար հանրաքվե անցկացվի:

Ասուլիսում նշվեց, որ հանրահավաքին մասնակցելու են նաեւ քաղաքական եւ հասարակական այլ ուժեր. ՀԺԿ-ն, Մտավորականների միությունը, պատգամավորներ, Ավանդատուների միությունը: Վաղը կայանալիք հանրահավաքը, փաստորեն, շարունակությունն է լինելու մեկ տարի առաջ ծրագրված ու հետաձգված հանրահավաքի: Հիշեցնենք, որ, ըստ կոմունիստների, իշխանություններն անցած տարի նրանց հորդորել էին հանրահավաք չանցկացնել՝ խոստանալով այդ հարցով բանակցել Ռուսաստանի եւ Բելառուսի իշխանությունների հետ: Եվ ահա, այս ընթացքում պահպանելով հիմնականում սպասողական ու կրավորական կեցվածք, կոմունիստները, հավանաբար, այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ քայլ այլեւս չեն ակնկալում:

Իսկ այն, որ միությանն անդամակցելով կլուծվի նաեւ Ղարաբաղի հակամարտությունը, Վլադիմիր Դարբինյանն այսպես է պատկերացնում. «Ես տեսնում եմ Հայաստանը եւ Ղարաբաղը այդ միության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG