Մատչելիության հղումներ

Օրբանը ժամանել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Կրեմլ, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենան բանակցություններ:

Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կմասնակցեն Կրեմլում կայանալիք Պուտինի և Օրբանի հանդիպմանը:

Հունգարական պատվիրակության կազմում կլինի նաև արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետը հայտարարել էր. - «Ես գնում եմ (Մոսկվա), որպեսզի համոզվեմ, որ Հունգարիայի էներգամատակարարումն ապահովված կլինի այս ձմռանը և հաջորդ տարի»,- ասել է Օրբանը:

Հարցին, թե արդյոք Ուկրաինայում խաղաղության ջանքերը նույնպես կլինեն օրակարգում, Օրբանը պատասխանել է. «Մենք դժվար թե կարողանանք խուսափել դրանից»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև Վաշինգտոնում ամսվա սկզբին տեղի ունեցած հանդիպումից հետո Սպիտակ տան պաշտոնյան հայտարարեց, որ Ռուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները հաջորդ տարի չեն ենթարկվի ԱՄՆ պատժամիջոցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG