Մատչելիության հղումներ

Օջալան․ PKK լուծարման առաջին փուլն ավարտված է

PKK առաջնորդ Աբդուլա Օջալանը Իմրալի կղզում բանտում, արխիվ
PKK առաջնորդ Աբդուլա Օջալանը Իմրալի կղզում բանտում, արխիվ

Քրդական բանվորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլա Օջալանը հայտարարել է, որ կազմակերպության լուծարման առաջին փուլն ավարտված է։ Ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը այս մասին հայտարարել է նախօրեին Իմրալի կղզու բանտում կայացած հանդիպման ընթացքում։

«Կազմակերպության լուծարման և զինված պայքարի դադարեցման փուլն ավարտված է։ Այժմ մենք պետք է անդրադառնանք ինտեգրման գործընթացին։ Դա հաշտեցման պրոցեսի երկրորդ փուլի առանցքային կետն է», - այսօր Օջալանի խոսքերն է փոխանցել նրան բանտում այցելած քուրդ պատգամավոր Միդհաթ Սանջարը։

Քրդամետ DEM կուսակցության անդամի խոսքով՝ Օջալանի հետ բանտում կազմակերպված հանդիպումը տևել է երեք ժամ։

XS
SM
MD
LG