Գիշերը Ուկրաինայի հարավային քաղաք Օդեսայի վրա ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տարեց ամուսիններ են զոհվել, տասնյակից ավելի մարդ վիրավորվել է, հայտնում են ուկրաինացի պաշտոնյաները։
Երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ հարվածի հետևանքով բնակելի շենքեր են ավերվել, հրդեհ բռնկվել:
«Ամուսնական զույգը, երկուսն էլ 75 տարեկան, զոհվել են գիշերային հարձակման ժամանակ», - տելեգրամում տեղեկացրել է տեղական ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Լիսակի խոսքով՝ հարձակումից 15 մարդ է վիրավորվել, իսկ ըստ շտապօգնության ծառայության՝ վիրավորների թիվը հասել է 14-ի: