Հինգշաբթի, հոկտեմբերի 02, 2014 Ժամանակը Երեւանում 00:17

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Ղարաբաղում տոնական համերգով ողջունում են Ղրիմի ինքնորոշումը

Ղարաբաղում տոնական համերգով ողջունում են Ղրիմի ինքնորոշումըi
|| 0:00:00
...
 
🔇
X
18.03.2014
Լեռնային Ղարաբաղում րոպեներ առաջ մեկնարկել է տոնական մեծ համերգ նվիրված Ղրիմի ժողովրդի ինքնորոշմանը: Այն տեղի է ունենում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Ղարաբաղում տոնական համերգով ողջունում են Ղրիմի ինքնորոշումը

Լեռնային Ղարաբաղում րոպեներ առաջ մեկնարկել է տոնական մեծ համերգ նվիրված Ղրիմի ժողովրդի ինքնորոշմանը: Այն տեղի է ունենում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

«Վայրը պատահական չէ ընտրված, քանի որ 22 տարի առաջ հենց այդ հրապարակից է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սկսել իր ինքնորոշման համար պայքարը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց  Արցախի հանրային հեռուստատեսության գլխավոր խմբագիր Մերի Դավթյանը:

Տոնական մեծ միջոցառմանը ներկա են Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման միջոցառման մեջ որևէ արտառոց բան չկա, այն պարզապես գարնանային առաջին համերգն է, որը նվիրված է բոլոր ինքնորոշված ժողովուրդներին, այդ թվում՝ Ղրիմի բնակչությանը:

«Արցախը կողմնակից է ազգերի ինքնորոշմանը, այսպես է կոչվում համերգը», - պարզաբանեց Բաբայանը:

Երեկ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը դիտարկում են որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում: Իսկ այսօր արդեն Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հայտարարեց, որ Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորական խումբը ողջունում են Ղրիմի ժողովրդին պատմական հնարավորությունը իրացնելու առթիվ:

Ղրիմի ժողովրդի՝ Ռուսաստանին միանալու ցանկությունը ողջունող պաշտոնական Ստեփանակերտը համոզված է, որ ամենևին էլ կարևոր չէ, թե ինչ արդյունքների կբերի Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրականացումը:

«Կարևորը ժողովրդի կամարտահայտության դրսևորումն է», - ասում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը:

Այն հարցին, թե արդյոք Ղրիմի նախադեպը չի՞ կարող վտանգավոր լինել Լեռնային Ղարաբաղի համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի դեմս Զորի Բալայանի արդեն իսկ հնչել է կարծիք այն մասին, որ Ղարաբաղը կարող է փրկել միայն Ռուսաստանը, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ - «Զորի Բալայանը երբ որ այդ նամակը գրում էր, Ուկրաինայում այդպիսի որևէ նախադրյալ չկար, որ կարող է նման ձևով զարգանալ: Հիմա մենք ինչ է, չպիտի՞ ողջունենք նման միջոցառումները, եթե Կոսովոն ողջունել ենք, ողջունել ենք Աբխազիան, Հարավային Օսիան, Հարավային Սուդանը, ինչո՞ւ չպիտի դա էլ ողջունենք»:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը