Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր հատուկ հայտարարություն է տարածել` անդրադառնալով Ղրիմում կայացած հանրաքվեին:

«Ուկրաինայի սահմանադրությունը նման հանրաքվե չի նախատեսում, ուստի այդ քվեարկությունը որևէ իրավական հետևանք ունենալ չի կարող: Վրաստանի իշխանությունները և ողջ միջազգային հանրությունը չեն պաշտպանում այդ «հանրաքվեի» անցկացման փաստը՝ մեկ անգամ ևս իրենց միանշանակ աջակցությունը հայտնելով Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության գաղափարներին»,- նշված է Վրաստանի նախագահի հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG