Շաբաթ, Մայիս 25, 2013 Ժամանակը Երեւանում 05:18

Հասարակություն

Փոխգնդապետը սպառնացել է պայթեցնել «Հարսնաքար»-ը

«Հարսնաքար» ռեստորանը«Հարսնաքար» ռեստորանը
x
«Հարսնաքար» ռեստորանը
«Հարսնաքար» ռեստորանը
Տեքստի չափը - +
Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին, որ կիրակի վաղ առավոտյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել զինվորական փոխգնդապետ Վարդան Սամվելյանի մասնակցությամբ։

Լրատվական կայքերը այսօր տեղեկություններ են տարածել, որ փոխգնդապետը մուտք է գործել «Հարսնաքար»՝ սպառնալով պայթեցնել ռեստորանային համալիրը։

Տեղի ունեցածի կապակցությամբ այսօր հաղորդագրություն է տարածել արտակարգ իրավիճակների նախարարությունը, որում, մասնավորապես, նշում է, որ «Հարսնաքար»-ում հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։ «Հուլիսի 1-ին, ժամը 06.28-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է անհայտ պայթուցիկ նյութ։ Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ: Տեղում զինվորական պայուսակում հայտնաբերվել է երկու նռնակ, փամփուշտներ, դեռեւս չբացահայտված պայթուցիկ նյութ: Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, որ պայուսակի պարունակությունը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում: Ժամը 07.25-ի սահմաններում պայուսակը տեղախոխվել է անվտանգ տարածք», - ասված է նախարարության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Միջադեպի կապակցությամբ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերը ուղարկվել են պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, որը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, կատարվածի կապակցությամբ ավելի ուշ հաղորդագրություն կտարածի։

Կիրակի երեկոյան Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, տեղափոխելը։ Նա արդեն հարցաքննվել է եւ տեղափոխվել Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ Վարդան Սամվելյանը պաշտպանության նախարարության Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալն է։

Շաբաթ օրը «Հարսնաքար»-ի մոտ բողոք-մոմավառություն էր տեղի ունեցել՝ ի հիշատակ հունիսի 17-ին ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված եւ դրա հետեւանքով ստացած ծանր վնասվածքներից ուրբաթ օրը մահացած 35-ամյա զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի։

Հունիսի 30-ին պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, Զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուժծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մերձավորներին: Պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթում տոկունություն եւ համբերատարություն: Վստահեցնում ենք, որ պաշտպանության նախարարությունը հետեւում է հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին եւ համոզված ենք, որ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Սամվել
02.07.2012 20:41
+0 / -0
Հայտնի տեսակետ է, որ իմանալով, թե մարդ ինչպես է բավարարում իր նշանակալիության զգացումը, կարելի է պատկերացում կազմել նրա էության մասին:
Ցանկացած էակ, առարկա, տեքստ, հաղորդագրություն, տեսանյութ, տեղեկություն, երաժշտություն, իրադարձություն և այլն իր մեջ պարունակում է ներշնչման պոտենցիալ (այլ հարց է, թե ինչ պայմանների դեպքում է այդ պոտենցիալն իր նպատակին հասնում):
Երկրում գերիշխող` օլիգարխներն իրենց ապրելաոճով, վարքագծով ենթականներին, նաև հանրությանը ներշնչում են վարքագծի որոշակի տարբերակ, իսկ մեծահարուստների շատ թիկնապահներն իրենց նշանակալիության զգացումը բավարարում են (իսկ այդ զգացման բավարարումը տեղի է ունենում ենթագիտակցական մակարդակով) իրենց "հեղինակավոր դասատուների" օրինակով և սովորույթի ուժով` օրենքից բարձր ենք սկզբունքով:
Երբ նման մոտեցմամբ անձինք միավորվում են խմբի կամ ամբոխի մեջ ու կա առիթ, ապա նրանց մեջ արթնանում է ոչ միայն կապիկը, այլ նաև կոկորդիլոսը...

ARAIK ISAVERDYAN , : UKRAINA
02.07.2012 02:09
+0 / -0
de ari u veradarci hayreniq! arten marten utum. otarin nerumes nran otar hamarelov isk inch anes erp qo azg@ vayrenie darcel????

Hovhannes , : Erevan
01.07.2012 23:59
+0 / -0
Ete poxgndapet@ voroshl er paytecnel, uremn anpayman k paytecner, mi rope kag cher arni, Uzum ek glxi gorc sarkel, da chi stacvi. Joxovurd@ votki e kagnel.

Անանուն , : mash
01.07.2012 20:20
+0 / -0
Ազատություն փոխգնդապետ Վարդան Սամվելյանին...

Վահե , : USA-Yerevan
01.07.2012 15:44
+0 / -0
Ռուբեն Հայրապետյանը, որի օբյեկտում է կատարվել դեպքը: Կուսակիցները փորձում են արդարացնել ու պաշտպանել նրան: Մեղավոր է, պարոնայք, անպայման մեղավոր է: Նա ինքն է ձեւավորել իր շրջապատում այդ «սամասուդի» մթնոլորտը: Երբ իր թիկնապահներից մեկին ծեծում էր, երբ լրագրողի էր հայհոյում, երբ ցինիկ ու հեգնական արտահայտություններ էր անում ընդդիմության ու նրա առաջնորդի հասցեին: Եվ երբ դուք նրա ձեռքը չէիք բռնում, չէիք պատժում լկտի արարքների ու սանձարձակ խոսքի համար, դուք էլ ձեր նպաստն էիք բերում:
ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Ամենակարդացվողը