Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված բժիշկը մահացել է


«Հարսնաքար» համալիրը, որտեղ դաժան ծեծի են ենթարկել բժիշկ Վահե Ավետյանին

«Հարսնաքար» համալիրը, որտեղ դաժան ծեծի են ենթարկել բժիշկ Վահե Ավետյանին

«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակով վերակենդանացման բաժանմունք տեղափոխված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը մահացել է։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանը։

Հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական երեք բժիշկներ․ նրանցից հատկապես ծանր վնասվածքներ էր ստացել 35-ամյա Վահե Ավետյանը։

Միջադեպից հետո Ավետյանը անգիտակից վիճակում էր։ Նա 2 անգամ գլխուղեղի վիրահատության էր ենթարկվել՝ ուղեղի այտուցումը կանխելու համար։ Բժիշկներն ամեն ինչ անում էին նրա կյանքը փրկելու համար, սակայն ծեծի ենթարկվելուց 12 օր հետո երիտասարդ զինվորական բժիշկը մահացավ։

Ոստիկանությունը հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել է «Հարսնաքար»-ի 6 աշխատակիցների, որոնց մի մասը ռեստորանի անվտանգության աշխատակիցներ են:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG