Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը Գորիսի քաշքշոցի գործը քննության է ուղարկել ՀՔԾ


Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում մարտի 8-ին տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում քաղաքացի Արթուր Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՔԾ-ն հայտնում է, որ նախաքննությունը շարունակվում է:

Գևորգյանն այն երիտասարդն է, որին Սյունիքի մարզի քննչական կոմիտեի վարչության պետի, մարզի դատախազի ու նրա տեղակալի աչքի առջև մարտի 8-ի գիշերը Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը ռեստորանի բակում քաշքշել էր:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG