Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները, Ֆեյսբուքի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը:

Ծառայողական քննությունը հարուցվել էր Գորիսում ոստիկանության բաժնի պետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG