Մատչելիության հղումներ

Ալիևը Բեռլինում է


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ժամանել է Գերմանիա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը կմասնակցի Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը։

Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով է Բեռլինում։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը հաղորդել էր, որ ապրիլի 26-ին Բեռլինում նախատեսված է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, երկկողմ հարաբերություններից բացի քննարկվելու են արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, տնտեսական և էներգետիկ թեմաններին առնչվող հարցեր։

XS
SM
MD
LG