Մատչելիության հղումներ

Ապրիլի 26-ին Բեռլինում նախատեսված է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը


 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ապրիլի 26-ին Բեռլինում նախատեսված է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

Նա ասել է, որ երկկողմ հարաբերություններից բացի քննարկվելու են արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, տնտեսական և էներգետիկ թեմաններին առնչվող հարցեր։

Մինչ այդ, ապրիլի 22-ին Իլհամ Ալիևը Ռուսաստանում հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կրեմլը հաղորդել է, որ նրանք քննարկելու են երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացումը, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG