Մատչելիության հղումներ

Իրանի գերագույն առաջնորդը երախտագիտություն է հայտնում զինված ուժերին


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին աղոթում է զինված ուժերի բարձրագույն հրամկազմի հետ, Թեհրան, 21-ը ապրիլի, 2024թ.
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին աղոթում է զինված ուժերի բարձրագույն հրամկազմի հետ, Թեհրան, 21-ը ապրիլի, 2024թ.

Շուրջ 300 անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով Իսրայելը թիրախավորելուց մեկ շաբաթ անց, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր հրապարակավ երախտագիտություն է հայտնել զինված ուժերին:

Խամենեիի մեկնաբանությունները հետևել են երկու օր առաջ ենթադրաբար Իսրայելի կողմից իրանական Սպահան քաղաքի վրա օդային հարձակմանը:

Մեկնաբանները կարծում են, որ Իրանի ղեկավարության՝ նոր սպառնալիքներ չհնչեցնելը հակամարտության ընդլայնումից խուսափելու մասին է վկայում:

«Առաջնային հարցն այն չէ, թե քանի հրթիռ արձակվեց և դրանցից քանիսը խոցեցին իրենց թիրախները, կարևորն իրականում այն է, որ Իրանն այդ գործողության ընթացքում ցույց տվեց իր կամքի ուժը», - տեղական պաշտոնական լրատվամիջոցների վկայությամբ՝ ասել է Խամենեին:

Գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին կոչ է արել «անդադար հետամուտ լինել ռազմական արդիականացմանը և սովորել թշնամու մարտավարությունը»:

Ապրիլի 19-ին լրացավ Ալի Խամենեիի ծննդյան 85-ամյակը: Այդ օրը ելույթ ունենալով մզկիթում՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին չի հիշատակել Սպահանի վրա հարձակումը:

XS
SM
MD
LG