Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան հնարավոր է օրենքով արգելի ծխելը մինչև 15 տարեկանը


Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել վարչապետ Ռիշի Սունակի առաջարկած՝ մինչև 15 տարեկան ծխելն արգելելու մասին օրենքի նախագծին։

Վարչապետի տասնյակ կուսակիցներ դեմ եմ քվերակել նախագծին։

Ըստ Reuters-ի՝ աշխարհում ծխելու նման խիստ արգելքի հակառակորդների թվում են պահպանողական կուսակցության անդամները և բրիտանական կառավարության նախկին ղեկավարներ Լիզ Թրասը և Բորիս Ջոնսոնը։

«Պետությունը չպետք է միջամտի քաղաքացիների անձնական կյանքին», - հայտարարել է Ջոնսոնը։

Օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է ձայների 383 կողմ և 67 դեմ հարաբերակցությամբ։

Բրիտանացի օրենսդիրներն ունեն այսպես կոչված ազատ քվեարկության իրավունք, ինչը նշանակում է, որ նրանք կարող են չկիսել իրենց կուսակիցների դիրքորոշումը։

Օրինագծին դեմ քվեարկած 57 պահպանողականների թվում էր նաև առևտրի նախարար Քամի Բադենոչը։ Reuters-ը սա հարված է համարում վարչապետին՝ հիշեցնելով, որ կառավարության ղեկավարը նախկինում քննադատության էր արժանացել կուսակիցների շրջանում կլիմայի պաշտպանության խնդրում իր դիրքորոշման, ինչպես նաև պաշտպանության ոլորտում որոշումների համար։

Այս նախգիծը Սունակի հիմնական քաղաքական ուղղություններից մեկն է այս տարեվերջին նախատեսված ընտրություններից առաջ։ Ըստ հարցումների՝ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը վերջին տարիներին առաջին անգամ կարող է հաղթել այդ ընտրություններում։

XS
SM
MD
LG