Մատչելիության հղումներ

Փոխատեղումներ բրիտանական կառավարության կազմում


Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կադրային փոխատեղումներ է իրականացրել իր կաբինետի կազմում։ Մասնավորաբար, պաշտոնանկ է արվել ներքին գործերի նախարար Սուելա Բրավերմանը։

«Նրան այդ պաշտոնում կփոխարինի արտգործնախարար Ջոն Քլեվերլին», - բրիտանական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով՝ հաղորդում է Reuters գործակալությունը:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի շուրջ սկանդալը ծագեց անցած շաբաթ, այն բանից հետո, երբ Բրավերմանը թերթերից մեկում հրապարակած հոդվածում Լոնդոնի ոստիկանությանը մեղադրեց երկակի չափանիշներ կիրառելու համար։

Բրավերմանի պնդմամբ, լոնդոնցի ոստիկանները «ի պաշտպանություն Պաղեստինի հանդես եկող ցուցարարների հանդեպ մեղմ դիրքորոշում են դրսևորում»։

XS
SM
MD
LG