Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը վերջին պահին չեղարկել է իր հույն պաշտոնակցի հետ հանդիպումը


Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռիշի Սունակը վերջին պահին չեղարկել է իր հույն պաշտոնակցի հետ այսօր նախատեսված հանդիպումը, պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է Հունաստանի կառավարության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսը՝ ընգծելով, որ հունական կողմը «իր վրդովմունքն է արտահայտում առ այն, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը նախապես ծրագրված հանդիպումը չեղարկել է դրա մեկնարկից մի քանի ժամ առաջ»։

Բրիտանական կողմը Միցոտակիսի հայտարարությունը չի մեկնաբանել՝ նշելով միայն, որ Հունաստանի վարչապետի հետ պատրաստ է եղել հանդիպել Սունակի տեղակալը։

Reuters-ի տեղեկություններով՝ Սունակ-Միցոտակիս բանակցությունների առանցքային թեմաներից մեկը պետք է լիներ Պարթենոնից 19-րդ դարում դուրս բերված և այժմ Բրիտանական թանգարանում պահվող 2500 տարվա վաղեմություն ունեցող հունական արձանների վերադարձի հարցը։

Հունաստանը պահանջում է վերադարձնել դրանք, սակայն Բրիտանական թանգարանի ղեկավարությունը հրաժարվում է դիմել այդ քայլին՝ նշելով, որ արձանները կարող են Աթենքին տրամադրվել «բացառապես երկարաժամկետ վարձակալության հիման վրա»։

XS
SM
MD
LG