Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայի դպրոցում կրակոցներից վիրավորված դպրոցականներից մեկը մահացել է


Ֆինլանդիայի ոստիկանները միջնակարգ դպրոցի մոտ, որտեղ աշակերտը կրակ է բացել, 2-ը ապրիլի, 2024
Ֆինլանդիայի ոստիկանները միջնակարգ դպրոցի մոտ, որտեղ աշակերտը կրակ է բացել, 2-ը ապրիլի, 2024

Այսօր առավոտյան Ֆինլանդիայի դպրոցներից մեկում արձակված կրակոցների հետևանքով մեկ աշակերտ է զոհվել, երկուսը վիրավորվել են։

Միջադեպից անմիջապես հետո հաղորդվել էր երեք վիրավորի մասին։

Կրակոցները 12-ամյա աշակերտ է արձակել, որը ավելի ուշ ձերբակալվել է Հելսինկիի շրջանում։ Ոստիկանները գտել են նաև օգտագործված զենքը։ Տուժողները ևս 12 տարեկան դպրոցականներ են։ Կասկածյալը խոստովանել է, որ ինքն է կրակել։ Շարժառիթները դեռ պարզ չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG