Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 2-ի առավոտյան 12-ամյա աշակերտը կրակ է բացել միջնակարգ դպրոցում՝ վիրավորելով երեք դպրոցականների։ Նրանք ևս 12 տարեկան են։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ի սահմաններում, մայրաքաղաք Հելսինկիի հարևանությամբ գտնվող Վանտաա քաղաքի դպրոցում, որտեղ 800 աշակերտ է սովորում։
Զինված ոստիկանությունը շրջափակել է դպրոցի շենքը։ Կասկածյալն ավելի ուշ ձերբակալվել է Հելսինկիի շրջանում։