Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՆԳ նախարարը ճանապարհային ոստիկանության պետ է նշանակել Ստեփանակերտում


Ստեփանակերտ, արխիվ, 11 հոկտեմբերի, 2023թ.
Ստեփանակերտ, արխիվ, 11 հոկտեմբերի, 2023թ.

Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովը Ստեփանակերտում (տեքստում՝ Խանքենդի) պետական ճանապարհային ոստիկանության պետ է նշանակել:

Նախարարի համապատասխան հրամանագրով՝ Գյոյգոլի շրջանային ոստիկանության վարչության պետավտոտեսչության պետ, ոստիկանության մայոր Ազեր Ալեքպերովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է Ստեփանակերտ (տեքստում՝ Խանքենդի) քաղաքի պետավտոտեսչության վարչության պետ։

XS
SM
MD
LG