Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Ստեփանակերտում քաղաքային ոստիկանական բաժանմունք է ստեղծել


Ադրբեջանի կառավարությունը Ստեփանակերտում քաղաքային ոստիկանական բաժանմունք է ստեղծել, հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ Ստեփանակերտից բացի, պարետ է նշանակվել նաև Խոջալուում։ Այլ մանրամասներ Էյվազովը չի հայտնել։

Ստեփանակերտում Ադրբեջանի կառավարությունը պարետ է նշանակել Արցախի լիակատար հայաթափումից երկու շաբաթ անց։ Բաքվից Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք գործուղված առաջին ադրբեջանցի գործիչը ուժային բլոկի ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովն է․ նա այդուհետև Ստեփանակերտի պարետն է։ Բնակչությունից զրկված քաղաքում Սաֆարովի աշխատանքային լիազորությունների շրջանակը Բաքուն չի բացահայտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG