Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում ոստիկանության բաժնի պետ է նշանակվել Զաուր Նասիրովը


Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտի ոստիկանության բաժնի պետ են նշանակել Զաուր Նասիրովին:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ 1980 թվականին ծնված Նասիրովը ոստիկանության գնդապետ է, աշխատել է որպես Բաքվի քաղաքային ոստիկանության օպերատիվ աշխատանքների գծով վարչության պետի տեղակալ, իսկ 2021 թվականից՝ Գոյգոլ շրջանի ոստիկանության բաժնի պետ։

Արցախի հայաթափումից հետո սա երկրորդ ադրբեջանցու նշանակումն է Ստեփանակերտում, որի մասին հաղորդվում է։ Անցյալ տարվա հոկտեմբերին Ստեփանակերտի պարետ է նշանակվել ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG