Մատչելիության հղումներ

Իրակլի Կոբախիձեն առաջադրվեց Վրաստանի վարչապետի թեկնածու


Վրաստան - Իրակլի Կոբախիձե, արխիվ
Վրաստան - Իրակլի Կոբախիձե, արխիվ

Վրաստանի իշխող կուսակցության արտահերթ համագումարը «Վրացական երազանք»-ի նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեին առաջադրեց վարչապետի թեկնածու։ Կառավարության նոր կազմը խորհրդարանը հաստատելու է գալիք շաբաթ։

Նոր կազմում չի լինի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, նրան փոխարինելու է պատգամավոր Իրակլի Չիկովանին։ Այս մասին լրագրողներին ասել է նոր վարչապետի թեկնածուն, նշելով, որ կառավարության կազմում դա կլինի միակ փոփոխությունը։

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և «Վրացական երազանք»-ի նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեն փաստացի փոխանակեցին պաշտոնները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG