Մատչելիության հղումներ

Գազայում զոհված պաղեստինցիների թիվն անցել է 25 հազարը


Գազայի հատված - Իսրայելական բանակը ռմբակոծում է Խան Յունիս քաղաքը, 19-ը հունվարի, 2024թ.
Գազայի հատված - Իսրայելական բանակը ռմբակոծում է Խան Յունիս քաղաքը, 19-ը հունվարի, 2024թ.

Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր իրականացվող իսրայելական գործողության հետևանքով ավելի քան 25 հազար պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հաղորդում է ԵՄ և ԱՄՆ կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժման վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տեղեկություններով՝ վերջին երեք ամիսներին Գազայում 25 հազար 295 պաղեստինցի է զոհվել, ևս 63 հազարը վիրավորվել է։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին 24 ժամերին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով 190 պաղեստինցի է զոհվել, ևս 340-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

XS
SM
MD
LG