Մատչելիության հղումներ

Արևմտյան երկրներն անտեսում են Գազայի հատվածում «մերօրյա ֆյուրեր» Նեթանյահուի հանցագործությունները. Էրդողան


Արևմտյան երկրներն անտեսում են պաղեստինցիների դեմ Գազայի հատվածում «մերօրյա ֆյուրեր» Բենիամին Նեթանյահուի հանցագործությունները: Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է երկրի հարավարևմտյան շրջանում գտնվող Յալովա նահանգի նավաշինական գործարանում ռազմական նավերի շահագործման հանձնման արարողության ժամանակ:

«Նրանք (Արևմուտքը) լուռ նայում են, թե ինչպես են չարությամբ առաջնորդվող արնախում «մերօրյա ֆյուրերը» և նրա թիմը պաղեստինցիների նկատմամբ կիրառում բարբարոսություն, որը հավասարազոր է ցեղասպանությանը»,- հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG