Մատչելիության հղումներ

Զելենսկին վստահեցնում է՝ խուճապի պատճառ չկա


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի արևելքում իրավիճակը վերահսկելի է, և խուճապի պատճառ չկա, վստահեցրել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո դիմելով ժողովրդին։

Զելենսկին ասել է, որ իշխանություններն աշխատում են Դոնբասում իրավիճակի ամբողջական դեէսկալացիայի վրա՝ խաղաղ կարգավորման միջոցով, և կոչ է արել քաղաքացիներին հանգստություն պահպանել։

Ուկրաինայի Անվտանգության խորհրդի ղեկավար Օլեքսեյ Դանիլովը նույնպես կարծում է, որ «իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է»։ Նա ասել է, որ «պատճառ չի տեսնում խոսելու Ուկրաինայի վրա լայնամասշտաբ հարձակման նախապատրաստման մասին»՝ չնայած ռուսական զորքերի տեղաշարժին։

XS
SM
MD
LG