Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է․ ՔԿ


Նախկին պատգամավոր Արագած Ախոյան, արխիվ
Նախկին պատգամավոր Արագած Ախոյան, արխիվ

Կալանավորվել է Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ նախկին պատգամավորը կալանավորվել է անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում մի շարք քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մեղադրանքով։

Կոմիտեն նշում է, որ մայիսի 14-ին դատարան ներկայացնելու նպատակով Ախոյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Մայիսի 15-ին նախկին պատգամավորը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել, կալանքի հարցով միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

2023-ի նոյեմբերին Ախոյանի նկատմամբ մեկ այլ քրեական վարույթ էր հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար։ Ըստ կոմիտեի՝ «Քաղաքական հայացքներով պայմանավորված՝ նա հնչեցրել է բռնություն»։ Նրա փաստաբան Գոռ Վարդանյանն ասել էր, որ այդ գրառման մեջ բռնություն չկա: Ախոյանը մեկ ամսով կալանավորվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG