Մատչելիության հղումներ

Սարգսյանն առաջարկում է Գյումրիում հայ-ռուսական ռազմարդյունաբերական համալիր ստեղծել


Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին, Մոսկվա, 10-ը օգոստոսի, 2016 թ․
Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին, Մոսկվա, 10-ը օգոստոսի, 2016 թ․

Մեկնարկել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Մոսկվա:

Այցն անցնում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերութունների հաստատման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում։ Մի քանի ժամից Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Մոսկվայի միջազգային հարաբերութունների ինստիտուտի դասխոսների և ուսանողների հետ, նախատեսված է նրա ելությը: Իսկ վաղը Մոսկվայում կկայանան Սարգսյան-Պուտին բանակցությունները:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հայտարարել է, թե Ռուսաստանը հայաստանյան տնտեսության գլխավոր ներդրողն է և հիմնական տնտեսական գործընկերը: Ռուսաստանը Հայաստանի առանցքային գոծընկերն է մի շարք այլ ոլորտներում ևս, այդ թվում՝ էներգետիկա, տրասնպորտ։ Այս մասին ռուսաստանյան «Իզվեստիա» թերթում, իր պաշտոնական այցին ընդառաջ, գրել է Հայաստանի նախագահը: Այդ հրապարակման վերնագիրն, ի դեպ, նման է Հանրապետական կուսակցության նախընտրական կարգախոսին՝ «Անվտանգություն և կայուն ժողովրդավարական զարգացում»։

Սերժ Սարգսյանն այդ հոդվածում կարծիք է հայտնում, թե հայ-ռուսական համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է՝ առաջարկելով, որ երկու երկրները քննարկեն Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, նաև ռազմարդյունաբերական համատեղ համալիր ստեղծեն: Այդ համալիրը, Սարգսյանի խոսքով, կարող է դառնալ հարթակ՝ Հայաստանի հետ սահմանակից պետությունների ու Ռուսաստանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցության հաստատման համար։

Հայստանին սահմանակից չորս երկրներից երկուսի՝ Իրանի և Արդբեջանի հետ Ռուսաստանն ունի խորացված համագործակցություն՝ ռազմարդյունաբերական ոլորտում: Այդ համագործակցության շրջանակում Մոսկվան արդեն իսկ միլիարդավոր դոլարների սպառազինություն է վաճառել Ադրեբջանին: Իսկ Իրանի հետ Ռուսաստանը «Ս-400» հրթիռային համակարգի վաճառքի գործարք է կնքել:

«Իզվեստիա» թերթում հրապարակած հոդվածում Սերժ Սարգսյանը խոսում է նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և տնտեսության զարգացմանն ուղղված քայլերի մասին։ Հրապարակման մեծ մասն, ի դեպ, ղարաբաղյան խնդրի և հայկական բանակի մասին է, որը, ըստ Սարգսյանի, համարվում է տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը:

ԼՂ խնդրի առնչությամբ, Հայաստանի նախագահը նշում է՝ Բաքուն պետք է հասկանա, որ Հայաստանն ու համանախագահող երկրները խոսում են մեկ լեզվով: «Պատերազմը խնդիրների լուծման ճանապարհ չէ, և խաղաղության կարելի է հասնել ոչ թե շանտաժով, այլ բանակցությունների միջոցով»,- «Իզվեստիա» թերթում գրում է Հայաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG