Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը նպատակահարմար է համարում Գյումրիում հայ-ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ռուսական 102-րդ ռազմակայանում, Գյումրի, 2-ը դեկտեմբերի, 2013թ․
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ռուսական 102-րդ ռազմակայանում, Գյումրի, 2-ը դեկտեմբերի, 2013թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է համարում Գյումրիում համատեղ պաշտպանական արդյունաբերական համալիրի ստեղծման նախագծի շահագրգիռ քննարկումը Հայաստանի և Ռուսաստանի կողմից: Այդ մասին նա գրել է այսօր ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականում հրապարակված հոդվածում:

Սարգսյանի կարծիքով՝ այդ «համալիրի բազմապրոֆիլ մասշտաբը անհրաժեշտ է հաշվարկել այնպես, որպեսզի այն, 102-րդ ռազմակայանի արդիականացման խնդիրների լուծմանը զուգահեռ, դառնա Ռուսաստանի և Հայաստանին սահմանակից պետությունների միջև գործնական ռազմատեխնիկական համագործակցության հաստատման պլատֆորմ՝ Ռուսաստանի Դաշնության համար ավանդական սպառազինությունների շուկա ելքով»: «Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը նաև կծառայեր որպես գործոն ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման քաղաքում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար», - նշում է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը շեշտում է, որ «այդ ամենը ուղղված է բացառապես երկրի անվտանգության և կայուն ժողովրդավարական զարգացման երաշխավորված ապահովմանը՝ ի շահ չլուծված զինված հակամարտություններով մեր պայթյունավտանգ տարածաշրջանում խաղաղության և կայունության»:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG