Մատչելիության հղումներ

Ընտրողների թիվը այսօրվա դրությամբ՝ 2 միլիոն 564 հազար 244


Ընտրողների ցուցակներ ընտրատեղամասում, արխիվ
Ընտրողների ցուցակներ ընտրատեղամասում, արխիվ

Ի կատարումն Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, Ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մարտի 13-ի դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 244, որից ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը՝ 1249, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 20:

Հիշեցնենք՝ մարտի 3-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվն էր 2 միլիոն 564 հազար 734:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG