Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահներ․ Նյու Յորքում քննարկվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի որոշումների իրականացումը


Ձախից՝ աջ․ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպով, Ջեյմս Ուորլիք, Պիեռ Անդրիո

Ձախից՝ աջ․ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպով, Ջեյմս Ուորլիք, Պիեռ Անդրիո

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված որոշումների իրականացմանը:

Հատկապես, ինչպես ասված է հինգշաբթի օրը Նյու Յորքում համանախագահների հրապարակած հայտարարությունում, քննարկվել են հետագա քայլերը, որոնք կարող են մթնոլորտ ստեղծել ըստ էության բանակցությունների առաջխաղացման համար, որոնք էլ, իրենց հերթին, կարող են հանգեցնել կարգավորման:

«Մենք նաև տեսակետներ փոխանակեցինք առաջարկների շուրջ, որոնք կարող են քննարկվել կողմերի միջև», - փոխանցում են միջնորդները՝ շարունակելով․ - «Մեր կառավարությունները պատրաստ են պատշաճ ժամանակ հյուրընկալել նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում»:

Համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն հայտնում են նաև, որ ծրագրում են մոտ ապագայում այցելել տարածաշրջան:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, իր հերթին, Թվիթերում կատարած գրառմամբ հաղորդում է Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների մասին՝ ամփոփելով․ - «Ակնկալում ենք առաջընթաց առանցքային հարցերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG