Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան Ազգային ժողովի 5 խմբակցությունների միջև ստորագրվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ նոր համաձայնություն: Սա խորհրդարանական խմբակցությունների միջև ստորագրված արդեն երկրորդ համաձայնագիրն է ԸՕ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Առաջինը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պնդմամբ, հնարավոր չէր կյանքի կոչել ժամանակի սղության ու տեխնիկական խնդիրների պատճառով:

Համաձայնագիրը ստորագրեցին Ազգային ժողովի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները, ինչպես նաև իշխանական Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները:

Ըստ այս երկրորդ փաստաթղթի կիրագործվի ընդդիմության՝ վերջին 13 տարիների գլխավոր պահանջը՝ կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, ինչպես նաև տեսանկարահանում կիրականացվի ընտրության և ձայների հաշվարկի ընթացքում: Համաձայնագիրը դեռ պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ ավելի վաղ 4+4+4 ձևաչափով իշխանության ու ընդդիմության հետ բանակցություններին մասնակցած քաղհասարակության ներկայացուցիչները չստորագրեցին նաև այս համաձայնագիրը, սակայն հայտարարեցին, որ իրենց հավանությունն են տալիս փաստաթղթին:

Նրանց պնդմամբ, ամրագված փոփոխությունները «անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման են՝ երաշխավորելու, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար»։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG