Բրազիլիայի Սենատը որոշում է կայացրել անվստահություն հայտնելու գործընթաց սկսել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի նկատմամբ։
Սենատորների կեսից ավելին նախագահին մեղադրում է բյուջեի մեծ դեֆիցիտները թաքցնելու նպատակով հաշվապահական մեքենայություններ կատարելու մեջ:
Մայիսի 12-ին Սենատը ձայների 55 կողմ 22 դեմ հարաբերակցությամբ որոշել էր իմփիչմենթի ենթարկել երկրի առաջին կին նախագահին՝ մինչև նրան վերագրվող մեղադրանքների հետաքննության ավարտը:
Դիլմա Ռուսեֆիի նախագահության ժամկետն ավարտվում է 2018-ի դեկտեմբերին: