Մատչելիության հղումներ

Փաստաբան. Անդրիաս Ղուկասյանն արդեն տասը օր է՝ հացադուլ է հայտարարել


Անդրիաս Ղուկասյան, արխիվ

«Նոր Հայաստան» շարժման ձերբակալված անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր պաշտպանյալը արդեն տասներորդ օրն է, որ հացադուլի մեջ:

Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանն ավելի վաղ «Ազատության»-ը փոխանցել էր, որ Անդրիասի հացադուլը կապված է «ոչ թե իր դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու, այլ սահմանադրական կարգերը Հայաստանում տապալելու հետ»։

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի ներկայացուցիչները երեկ այցելել էին «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» քրեակատարողական հիմնարկներ, առանձնազրույց ունեցել նաև «Նոր Հայաստան»-ի անդամի հետ։

Օմբուդսմենի գրասենյակը հայտնել էր, որ ներկայում ապահովված է հանձնուքի միջոցով ջուր ստանալու Ղուկասյանի հնարավորությունը:

«Անդրիաս Ղուկասյանի հետ կապված, առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկ բժշկի հետ, ում գնահատմամբ՝ Անդրիաս Ղուկասյանի ճնշումը կայուն է, առողջական վիճակը՝ բավարար: Անդրիաս Ղուկասյանի կողմից բարձրացվել են իր պահման պայմանների հետ կապված մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ քրեակատարողական հիմնարկի հետ տարվում է համապատասխան համատեղ աշխատանք», - ասված էր ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:

Նշենք, որ ՄԻՊ շխատակազմի ներկայացուցիչները հանդիպել էին նաև «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, ովքեր ևս ձերբակալվել են հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո և մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG