Մատչելիության հղումներ

Պորոշենկո. Ուկրաինան չի ճանաչում Ղարաբաղը և ողջունում է Ադրբեջանի դիրքորոշումը Ղրիմի հարցով


Ուկրաինայի և դրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 14-ը հուլիսի, 2016թ․

Ուկրաինայի և դրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 14-ը հուլիսի, 2016թ․

Ուկրաինան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը և ողջունում է Ադրբեջանի համանման դիրքորոշումը Ղրիմի հարցով: Այդ մասին այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

«Ցանկանում են հստակ ընդգծել, որ Ուկրաինան չի ճանաչում ու չի ընդունելու Լեռնային Ղարաբաղի համապատասխան փաստաթղթերը, ինչի մասին մենք խոսել ենք, և ողջունում է Ադրբեջանի համանման դիրքորոշումը Ղրիմի հարցով», - «112 Ուկրաինա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասել է Պորոշենկոն:

«Մենք պայմանավորվեցինք համաձայնեցնել և համակարգել մոր դիրքորոշումներն ու ընդլայնել փոխգործողությունը բազմակողմ ձևաչափով՝ հաշվի առնելով Ուկրաինայի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ լինելը: Ադրբեջանը եղել է ՄԱԿ ԱԽ անդամ, ակտիվորեն սատարել է Ուկրաինային, և այժմ մենք ընդգծում ենք, որ Ադրբեջանը ևս կարող է անվերապահորեն ակնկալել Ուկրաինայի աջակցությունը 16-17 թվականներին, երբ մենք ՄԱԿ ԱԽ անդամ ենք», - հայտարարել է Պորոշենկոն:

Հիշեցնենք, Ուկրաինան ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ է ընտրվել անցած տարվա հոկտեմբերին:

XS
SM
MD
LG