Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Բաքու:

Հինգշաբթի առավոտյան տեղի է ունեցել Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները։

Պորոշենկո - Ալիև առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների խորհրդի 5-րդ նիստը, որի արդյունքում նախատեսված է երկկողմանի փաստաթղթերի ստորագրում։

2014-ից Ուկրաինան ղեկավարող Պորոշենկոն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ է այցելում Ադրբեջան:

XS
SM
MD
LG