Մատչելիության հղումներ

Քերրին Սարգսյանին և Ալիևին հորդորել է զերծ մնալ շփման գծում լարվածությունից


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ և հորդորել զերծ մնալ շփման գծում լարվածությունից։

ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ Քերրին նշել է, որ հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է։ Նա երկու նախագահներին խնդրել է կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խաղաղ բանակցային գործընթացն առաջ տանելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG