Մատչելիության հղումներ

Լրագրողը ոստիկանապետի դեմ Էթիկայի հանձնաժողով դիմեց


Լրագրող Սիրանույշ Պապյան

Լրագրող Սիրանույշ Պապյան

1in.am և Lragir.am ինտերնետային պարբերականների լրագրող Սիրանույշ Պապյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Լրագրողը հանձնաժողով ներկայացրած դիմումում նշում է, մասնավորապես, որ «ոստիկականապետը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, անպարկեշ և արհամարհական է հանդես եկել լրագրողների հասցեին՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դրույթները»:

Հիշեցնենք, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է, մասնավորապես, թե նրանք «դեղնում, գունաթափվում» են, իսկ Սիրանույշ Պապյանի դիտարկմանն էլ, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադերձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG