Մատչելիության հղումներ

Ուկրաինայից Ռուսաստան վերադարձած զինվորներն ավելի քան 200 մարդու են սպանել ու խեղել․ "Вёрстка"


Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելուց հետո տուն վերադարձած ռուս զինվորականները սպանել կամ խեղել են ավելի քան 200 հարյուր համաքաղաքացիների, հաղորդում է"Вёрстка"-ն՝ վկայակոչելով բաց աղբյուրներից արված հաշվարկները։

Ըստ լատվամիջոցի՝ պատերազմի սկբից Ռուսաստան վերադարձած զինվորները կատարել են առնվազն 84 հանցագործություն, այդ թվում՝ դիտավորյալ սպանություն և ծանր մարմնական վնասվածքներ պատճառելը, որը հանգեցրել է մահվան։ Այս գործողությունների արդյունքում 107 ռուս է զոհվել, հարյուրից ավելին ծանր վիրավորվել։

Խոսքը միայն իրավապահ մարմինների կողմից պաշտոնապես արձանագրված հանցագործությունների մասին է, որոնցում մեղադրվել է 176 զինծառայող, այդ թվում՝ 91 ներում շնորհված նախկին բանտարկյալներ։

Նշվում է, որ հրապարակված 134 դատական վճիռներից երեքից երկուսի դեպքում պատերազմին մասնակցությունը որպես մեղմացուցիչ հանգամանք է դիտարկվել։

XS
SM
MD
LG