Մատչելիության հղումներ

logo-print

Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման


Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի բակում ակցիա է իրականացնում, ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, 12-ը հունիսի, 2014թ.

Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի բակում ակցիա է իրականացնում, ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, 12-ը հունիսի, 2014թ.

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր Հայկ Կյուրեղյանին դատապարտեց 9 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ մեղադրողը Կյուրեղյանի համար պահանջել էր 14 տարվա ազատազրկում։

32-ամյա Կյուրեղյանը ազատազրկված է անցյալ տարվա հունիսից, երբ Շանթ Հարությունյանի և համախոհների գործով դատավարության առաջին օրը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց բարձրացել էր կայանված մեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Նա հայտարարել էր, թե «արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանին դատում են քաղաքական հայացքների համար, և ինքը փորձելու է խափանել նիստը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG