Մատչելիության հղումներ

logo-print

Դոնի Ռոստովում Ռաֆայել Խլղաթյանի սպանության դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ


Տիգրան Բալայան, արխիվ

Տիգրան Բալայան, արխիվ

Ռուսաստանի Դոնի Ռոստով մարզում 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանի սպանության դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Բալայանի խոսքով, Հայաստանի հյուպատոսության ներկայացուցիչն այժմ դեպքի վայրում է և կայցելի հիվանդանոցում գտնվող Խլղաթյանի հորը։

Ավելի վաղ արտգործնախարարության խոսնակ​ն ասել էր, որ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։

Հիշեցնենք, ըստ Դոնի Ռոստովի ոստիկանության, օգոստոսի 30-ին Դոնի Ռոստովի մարզի գյուղերից մեկում՝ տոնակատարության ժամանակ, Ռաֆայել Խլղաթյանը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել հարակից տարածքում կայանված մեքենաներին, որի պատճառով էլ բնակիչները ծեծի են ենթարկել նրան։ Տղան ստացած վնասվածքներից մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG