Մատչելիության հղումներ

Տիգրան Բալայան. Դոնի Ռոստովում սպանվածը Հայաստանի քաղաքացի է


Տիգրան Բալայան, արխիվ
Տիգրան Բալայան, արխիվ

Ռուսաստանի Դոնի Ռոստով մարզում սպանված 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանը Հայաստանի քաղաքացի է, «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Նա նշեց, որ այժմ նախաքննություն է ընթանում, և Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։

Ռուսական «OPT» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ օրեր առաջ Դոնի Ռոստովի մարզի բնակիչ Ռաֆայել Խլղաթյանը իր վարած ավտոմեքենայով բախվել էր մի քանի մեքենաների, որի պատճառով տեղի բնակիչների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել։ Տղան ստացած վնասվածքներից մահացել էր։

Տեղի ոստիկանության տվյալներով, օգոստոսի 30-ին մարզի գյուղերից մեկում՝ տոնակատարության ժամանակ, Ռաֆայել Խլղաթյանը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել հարակից տարածքում կայանված մեքենաներին, որի պատճառով էլ բնակիչները ծեծել են նրան։

Դոնի Ռոստովի ոստիկանությունը հայտարարում է, որ պարզվել է վնաված մեքենաների վարորդների ինքնությունը։ Ռոստովի մարզի Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ պարզվել է նաև հավանական կասկածյալների շրջանակը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ըստ Քննչական կոմիտեի, երիտասարդը մահացել է մեկ մարդու հարվածից, որի ինքնությունը ճշտվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG