Մատչելիության հղումներ

6-ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը վատացել է


Սերյոժա Ավետիսյանին տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 17-ը հունվարի, 2015թ․
Սերյոժա Ավետիսյանին տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 17-ը հունվարի, 2015թ․

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը այսօր գիշերը վատացել է․ խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը, որոշվել է կատարել պերիտոնեալ դիալիզ: Այս մասին ասվում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը հայաստանցի գործընկերների հետ շարունակում են երեխային ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն և պատրաստ է մնալՀայաստանում այնքան, որքան անհրաժեշտ է:

«Սերյոժա Ավետիսյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG