Մատչելիության հղումներ

Օհանյան․ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը բանակում


Հակոբ Ինջիղուլյանը վերադառնում է Հայաստան, Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, 2-ը հոկտեմբերի, 2014թ․
Հակոբ Ինջիղուլյանը վերադառնում է Հայաստան, Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, 2-ը հոկտեմբերի, 2014թ․

Մեկ տարուց ավելի ադրբեջանական գերության մեջ անցկացրած և մեկ շաբաթ առաջ հայրենիք վերադարձած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը հայկական Զինված ուժերում: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք՝ նախարարը երեկ ընդունել էր Ինջիղուլյանին և նրա ընտանիքի անդամներին: Սեյրան Օհանյանը հանձնարարել էր առողջական վիճակի հետազոտման արդյունքների հիման վրա դիտարկել զինծառայողի հետագա ծառայության հարցը:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG