Մատչելիության հղումներ

logo-print

Սենատը արձակուրդ գնաց Թուրքիայում ԱՄՆ դեսպանին չհաստատած


Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ջոն Բաս, արխիվ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ջոն Բաս, արխիվ

Հայ դատի հանձնախումբը ողջունում է ամերիկյան Սենատի այս որոշումը:

Միացյալ Նահանգների Սենատը արձակուրդի մեկնեց Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Բասի թեկնածությունը չհաստատած: Մինչդեռ ակնկալվում էր, որ թեկնածության հաստատման ընթացակարգը օրենսդիրները կփորձեն հնարավորինս արագ անցնել՝ հաշվի առնելով այս ամիս Թուրքիայում անցկացվելիք նախագահական ընտրությունները:

Սակայն հինգշաբթի երեկոյան իր աշխատանքներն ավարտելուց առաջ Սենատը հաստատել է միայն Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Թեֆթի թեկնածությունը: Մյուս դիվանագետ թեկնածուների հարցը, այդ թվում՝ Ջոն Բասի, հետաձգվում է, հայտարարել է Սենատը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ այսօր թեև դեռ կշարունակի աշխատել, սակայն որևէ քվեարկություն չի նախատեսվում:

Ջոն Բասի, ինչպես նաև այլ դեսպանների թեկնածուների հարցով քվեարկությունը լավագույն դեպքում տեղի կունենա սեպտեմբերի 8-ին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր տարածած հաղորդագրությամբ ողջունել է Սենատի այս որոշումը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը նշել է, մասնավորապես, որ սա իմաստալից հնարավորություն է սենատորների և Ամերիկայի քաղաքացիական հասարակության համար՝ մանրազնին ուսումնասիրելու Ջոն Բասի թեկնածությունը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Հայ դատի հանձնախումբը հիասթափություն էր հայտնել Հայոց ցեղասպանության թեմայով Բասի զգուշավոր ելույթներից: Արամ Համբարյանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները 2015 թվականի ապրիլի 24-ին Անկարայում պետք է ճշմարտության աներկբա և պարտադրող ձայնը լինի: Համբարյանը, հիշեցնելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խախտած խոստման և Ջոն Բասի ելույթների մասին, ընդգծել է, որ այդ ամենը ավելի են ամրապնդում Թուրքիայի «բերան փակող» քաղաքականությունը:

Թուրքական Today's Zaman թերթը, որը դեռևս ամիսներ առաջ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները առաջինն էր հրապարակել Ջոն Բասի հնարավոր թեկնածության մասին լուրը, այդ մասին ծավալուն հոդվածում բավական ուշագրավ մեջբերումներ էր արել:

«Ապրիլի 10-ին Մենենդեսի գլխավորած կոմիտեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Մենենդեսը կարող է նաև ամիսներով ձգձգել որևէ հարցի շուրջ լսումները, հատկապես որ նման դեպքեր եղել են։ Բասի թեկնածությունը Սենատը կարող է մերժել առանց որևէ բացատրության։ Ավելին՝ Թուրքիան կարող է առանց ԱՄՆ-ի դեսպանի մնալ երկար ժամանակ», - իր անանուն դիվանագիտական աղբյուրի խոսքերն էր փոխանցել էր թուրքական պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG