Մատչելիության հղումներ

Սենատը հաստատեց Ջոն Թեֆթին Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում


Ջոն Թեֆթ, արխիվ
Ջոն Թեֆթ, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Ջոն Թեֆթին Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

Բարաք Օբամայի կողմից առաջադրված 65-ամյա դիվանագետը եղել է Ամերիկայի դեսպանը Ուկրաինայում, Վրաստանում և Լիտվայում:

Մոսկվան թեկնածությանն իր համաձայնությունն էր տվել մինչ Սենատի քվեարկությունը:

Ջոն Թեֆթը ռուսական մամուլում հայտնի է որպես «նարնջագույն հեղափոխությունների վարպետ»՝ նրա դիվանագիտական գործունեությունը համընկել է Հարավային Օսիայում և Աբխազիայում զինված հակամարտության, ինչպես նաև 2013-ին Ուկրաինայում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ:

Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, Թեֆթի թեկնածությունն արտահերթ է քննարկվել: Չնայած հանրապետական Մայք Էնցի ջանքերին՝ հետաձգելու հարցի քննարկումը, Սենատն ի վերջո քվեարկելու որոշում է կայացրել և հաստատել է Ջոն Թեֆթի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG