Մատչելիության հղումներ

Նախատեսվում է, որ Ադրբեջանը այսօր Խոջոյանին կհանձնի Հայաստանին


Ադրբեջանում գերեվարված Մամիկոն Խոջոյանը, 28-ը հունվարի, 2014թ․
Ադրբեջանում գերեվարված Մամիկոն Խոջոյանը, 28-ը հունվարի, 2014թ․
Ադրբեջանի կողմից գերեվարված 77-ամյա Մամիկոն Խոջոյանին նախատեսվում է այսօր հանձնել Հայաստանին: Այդ մասին քիչ առաջ APA լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը:

Նրա փոխանցմամբ՝ Խոջոյանի հայրենադարձումը կատարվելու է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ:

Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը, որը հոգեկան խնդիրներ ունի, Ադրբեջանի տարածքում էր հայտնվել և գերեվարվել այս տարվա հունվարի 28-ին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկզբնապես հայտարարել էր, թե Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում գերեվարված Խոջոյանը հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ էր: Այդ վարկածը, սակայն, հայկական կողմը, ինչպես նաև ադրբեջանցի մի շարք փորձագետներ ծիծաղելի էին որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG