Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովը մերժեց Գորիկ Հակոբյանի հարցով դիմումը


Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյան, արխիվ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնների խախտումը բացահայտելու նպատակով վարույթ հարուցելու մասին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը մերժվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից՝ այն պատճառաբանությամբ, որ դիմումում բարձրացված հարցի համակողմանի ուսումնասիրության, տվյալ դրվագի բոլոր փաստական հանգամանքները հաշվի առնելու և վարութ հարուցելու համար հանձնաժողովը պետք է ստանա նշված ակցիա անցկացնողների խմբի կամ նրանցից որևէ մեկի դիմումը:

Չհամաձայնելով հանձնաժողովի դիրքորոշմանը՝ հակակոռուպցիոն կենտրոնը նկատում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի համաձայն, հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ վարույթ կարող է հարուցել որևէ անձի դիմումի հիման վրա, «ինչը նշանակում է, որ վարույթ հարուցելու դիմում կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը հիշեցնում է, որ այս տարվա սեպտեմբերի 5-ին՝ կառավարության հերթական նիստի օրը, «կառավարության շենքի դիմաց անցկացվող քաղաքացիների բողոքի հերթական ակցիայի ժամանակ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն արձագանքել էր «Էշ ա, արա', ի՞նչ ես գոռում, ա'յ ոչխար» արտահայտությամբ, ինչը ֆիքսել են որոշ լրատվամիջոցներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG