Մատչելիության հղումներ

ԹԻ-ն Գորիկ Հակոբանի հարցով դիմել է էթիկայի հանձնաժողովին


Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյան

Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյան

«Թրանսփարանսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննության առնել Ազգային անվտագության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը:

Կենտրոնը հիշեցնում է, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի հերթական ակցիայի մասնակիցների կողքով անցնելով, կառավարության շենք մուտք գործելիս՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, դրսևորելով իր պաշտոնին անհարիր վարքագիծ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, արձագանքել էր «Էշ ա, արա'», «ի՞նչ ես գոռում, ա'յ ոչխար» արտահայտություններով:

«Հակակոռուպցիոն կենտրոնը գտնում է, որ Հակոբյանի՝ քամահրական և անհարգալից վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր վարքագիծ է և նրա կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի` ԱԱԾ-ի նկատմամբ»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG