Մատչելիության հղումներ

ԵՄ արտգործնախարարները քննարկում են Եվրո-2012-ի` Ուկրաինայում կայանալիք խաղերը բոյկոտելու հարցը


Այսօր Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում քննարկում են Եվրո-2012-ի այն խաղերի հնարավոր բոյկոի հարցը, որոնք տեղի կունենան հունիսին Ուկրաինայում: Հիշեցնենք, Եվրո-2012-ը հյուրընկալում են Լեհաստանը եւ Ուկրաինան:

Նիդերլանդների իշխանությունները արդեն հայտարարել են, որ չեն ուղարկի իրենց պաշտոնական ներկայացուցիչներին ֆուտբոլային հանդիպումներին: Նման որոշում է կայացրել նաեւ Եվրահանձնաժողովը` Եվրամիության գործադիր մարմինը: Չնայած դրան, Եվրամիության մի շարք երկրներ կարծում են, որ բոյկոտը անարդյունավետ կլինի:

Եվրամիության դժգոհության պատճառը ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքն է: Տիմոշենկոյին այժմ ազատազրկման վայրից տեղափոխել են խարկովյան հիվանդանոց: Դրանից առաջ Տիմոշենկոն, ով գանգատվում էր մեջքի ցավերից, հայտարարել էր, որ իրեն բանտում ծեծել են: Ուկրաինայի նախկին վարչապետը հացադուլ էր հայտարարել` բողոքելով բանտում իր նկատմամբ կիրառված բռնության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG