Մատչելիության հղումներ

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը քվեարկեց թիվ 10/08 ընտրատեղամասում:

Դաշնակցական գործիչն ասաց, որ քվեարկեց իրենց հաղթանակի ու հանուն Հայաստանի ապագայի․ - «Որպեսզի մեր երկրում վերանա կոռուպցիան, որպեսզի մեր երկիրը ուժեղ լինի, ստեղծվեն աշխատատեղեր, վերադառնան երկիրը լքածները»։

Նա հույս հայտնեց, որ մի օր ընտրողների համար ընտրություններին մասնակցելը կլինի պարտադիր:

«Համարում եմ, որ ընդհանրապես կգա ժամանակ, երբ Հայաստանում ընտրությունները շատ ավելի լուրջ քաղաքացիական պատասխանատվության դրսեւորում կդառնան», - ասաց դաշնակցական գործիչը՝ մանրամասնելով․ - «Ընտրությունը կարող է դառնալ պարտադիր։ Այդ ժամանակ, իհարկե, դուրս կգան անհեթեթ տեսակետները, թե իբր ընտրության հաջորդ օրը քվեարկած մարդկանց ցուցակները հրապարակելը խախտում է նրանց իրավունքները։ Պարտադիրի դեպքում նման պրոբլեմ ընդհանրապես չի առաջանա, եւ որեւէ խախտում իրականացնելը շատ ավելի դժվար կդառնա»։

Հովհաննիսյանը հավելեց, թե այդ ժամանակը դեռ առջեւում է՝ ինչպես ցույց տվեց երեկվա Սահմանադրական դատարանի որոշումը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG